Վարչապետի որոշումներ

25 Սեպտեմբերի 2021, 1063 - Ա

ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2021 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը գործուղել
Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` Համաեվրոպական հոգեկան առողջության կոալիցիայի մեկնարկին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Արխիվ

2024

2023