Վարչապետի որոշումներ

25 Սեպտեմբերի 2021, 1062 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1108-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N 1108-Ա որոշման մեջ կատարել հետևյալ
փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից հանել «ԱՆՀԱՏԱԿԱՆ» բառը.
2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «անհատական» բառը.
3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

հավելված

Արխիվ

2024

2023