Վարչապետի որոշումներ

28 Սեպտեմբերի 2021, 1069 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովում «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական
իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում
փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում
փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների
նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 

Արխիվ

2024

2023