Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2021, 1084 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 992-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ ու
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
34-րդ հոդվածի 1-ին մասերի`
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառուցվածքում կատարվում են հետևյալ փոփոխությունները՝
1) գործերի կառավարչությունից առանձնացման եղանակով ստեղծվում է
կոլեգիայի աշխատանքների կազմակերպման և վերլուծության բաժին.
2) ներքին քննությունների վարչությունը դադարեցնում է գործունեությունը.
3) պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչությունը վերակազմավորվում է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության.
4) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունը վերակազմավորվում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի
վարչության.
5) զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և
վետերանների հարցերով գլխավոր վարչությունը վերակազմավորվում է զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության.
6) ֆինանսական գլխավոր վարչությունը վերակազմավորվում է ֆինանսաբյուջետային վարչության.
7) կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչությունն
անվանափոխվում է կապիտալ շինարարության վարչություն:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառուցվածքում՝
1) ռազմական ոստիկանությունը, զորակոչային և զորահավաքային
համալրման ծառայությունը գործում են գլխավոր վարչության կարգավիճակով.
2) ռազմական վերահսկողական ծառայությունը, գործերի կառավարչությունը, կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնը, քարտուղարությունը գործում են վարչության կարգավիճակով.
3) մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնը
գործում է բաժնի կարգավիճակով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 25-ի
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 992-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 33-րդ կետում՝
ա. 1-ին և 6-րդ ենթակետերից հանել «գլխավոր» բառը,
բ. 4-րդ ենթակետի «ֆինանսական գլխավոր» բառերը փոխարինել «ֆինանսաբյուջետային» բառով,
գ. 7-րդ ենթակետից հանել «և անձնակազմի բնակավորման» բառերը,
դ. 11-րդ ենթակետի «առողջապահական, սոցիալական պաշտպանության և
վետերանների հարցերով գլխավոր» բառերը փոխարինել «սոցիալական պաշտպանության» բառերով,
ե. ուժը կորցրած ճանաչել 13-րդ ենթակետը.
2) 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով՝
«7) կոլեգիայի աշխատանքների կազմակերպման և վերլուծության բաժինը:»:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն
որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններում և կառուցվածքներում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու իրավական ակտերի ընդունման, կառուցվածքային փոփոխություններին համապատասխան հաստիքացուցակի հաստատման գործընթացը:
 

Արխիվ

2024

2023