Վարչապետի որոշումներ

6 Հոկտեմբերի 2021, 1114 - Ա

ԱՐՄԵՆ ԿՈՏՈԼՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հոկտեմբերի 8-22-ը ներառյալ:
2. Արմեն Կոտոլյանի արձակուրդում գտնվելու ընթացքում շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին կփոխարինի շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը:

Արխիվ

2024

2023