Վարչապետի որոշումներ

11 Հոկտեմբերի 2021, 1138 - Ա

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԵՎ ԷԴՄՈՆԴ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին,
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանին և
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի
բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գոր-
ծառույթներ համակարգող Էդմոնդ Դավթյանին 2021 թվականի հոկտեմբերի 13-15-ը
գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Ռուսական էներգետիկական
շաբաթ» միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված
ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Սուրեն Պապիկյանինը և Էդմոնդ Դավթյանինը՝ Հայաստանի Հանրապե-
տության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան
գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Տիգրան Մելքոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի
պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար
նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին՝
գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետու-
թյան վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: 

Արխիվ

2024

2023