Վարչապետի որոշումներ

12 Հոկտեմբերի 2021, 1151 - Ա

ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն
որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը`
1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական կենտրոնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի միջոցառումներին մասնակցելու
նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության
ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանին 2021
թվականի հոկտեմբերի 18-19-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն
(Սանկտ Պետերբուրգ):
2. Արմեն Աբրահամյանի` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)
գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել
Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Հայաստանի
Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում
արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության
ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանին`
գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել
Ռուսաստանի Դաշնություն գործուղման ընթացքում կատարած աշխատանքների
մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023