Վարչապետի որոշումներ

14 Հոկտեմբերի 2021, 1161 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1881-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի
հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի
և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Նշանակել՝
1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին`
հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության
համապատասխան ոլորտը կարգավորող նախարարի տեղակալին՝ հանձնաժողովի
հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի
խորհրդական Աննա Գասպարյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի
2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի
միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1881-Ա որոշումը:

հավելված

Արխիվ

2024

2023