Վարչապետի որոշումներ

15 Հոկտեմբերի 2021, 1169 - Ա

ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 2021 թվականի
հոկտեմբերի 9-ից 10-ը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման ծախսերը կատարել Հայաստանի
Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին`
համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի,
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական
արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:
 

Արխիվ

2024

2023