Վարչապետի որոշումներ

18 Հոկտեմբերի 2021, 1175 - Ա

ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՐԵՍՏԱԿՅԱՆԻՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին
կապերի վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող
Վլադիմիր Արեստակյանին 2021 թվականի հոկտեմբերի 20-22-ը գործուղել Լիտվայի
Հանրապետություն (Վիլնյուս)՝ Միջազգային տրանսպորտային նորարարական
համաժողովի շրջանակներում կայանալիք «Տրանսպորտ և լոգիստիկա 2050»
խորագրով նախարարական նիստին մասնակցելու նպատակով։
2. Գնել Սանոսյանի և Վլադիմիր Արեստակյանի՝ Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի
պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար
նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Արխիվ

2024

2023