Վարչապետի որոշումներ

22 Հոկտեմբերի 2021, 1197 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 832-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ ու
2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1186-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ
կետերի պահանջները`
1. Ստեղծել ռազմական դրության հետևանքների վերացման նպատակով
ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործման
և ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն
ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման
ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործման և տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց համարժեք փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկություն ներկայացնող միջգերատեսչական
հանձնաժողով (այսուհետ՝ միջգերատեսչական հանձնաժողով):
2. Հաստատել՝
1) միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը`
համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշման N 1 հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա
ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն
ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձանց տվյալները:

հավելված1

հավելված2
 

Արխիվ

2024

2023