Վարչապետի որոշումներ

27 Հոկտեմբերի 2021, 1209 - Ա

ԱՐՄԱՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Արման Խոջոյանին 2021 թվականի նոյեմբերի 1-4-ը գործուղել Ուկրաինա (Կիև)՝
Ուկրաինայի ագրարային քաղաքականության և սննդի նախարար Ռոման Լեսչենկոյի հետ մելիորացիային, թվային գյուղատնտեսությանը և անասնաբուծությանն
առնչվող, Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, Ուկրաինայի
առևտրային ներկայացուցիչ Տարաս Կաչկայի հետ առևտրի, առաջին սպառման
ապրանքների հնարավոր գնաճը զսպող մեխանիզմների մշակման հնարավորությունների, ֆյուչերսային պայմանագրերի ձեռքբերման հնարավորությունների
հարցերի քննարկման և այլ պաշտոնատար անձանց հետ ոլորտային հանդիպումների իրականացման, ինչպես նաև «WorldFood Ukraine 2021» ցուցահանդես–
տոնավաճառին մասնակցելու նպատակով։
2. Արման Խոջոյանի՝ Ուկրաինա (Կիև) գործուղման ծախսերը և «COVID-19»
ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021
թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների
համար նախատեսված միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել
գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ուկրաինա գործուղման
արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023