Վարչապետի որոշումներ

27 Հոկտեմբերի 2021, 1216 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 393-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և
34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 16-ի
«Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության
միջև կնքված` N 5398-AM ֆինանսավորման համաձայնագրով հատկացված
միջոցներով իրականացվող «Սոցիալական պաշտպանության վարչարարության
երկրորդ ծրագիր» ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության
վարչապետի 2015 թվականի հունվարի 14-ի N 16-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 393-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրից և 1-ին կետից հանել «անհատական» բառը.
2) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

հավելված
 

Արխիվ

2024

2023