Վարչապետի որոշումներ

8 Նոյեմբերի 2021, 1264 - Ա

ՍԵՐԳԵՅ ՄԵՂՐՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին 2021 թվականի նոյեմբերի 22-26-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)` Դատական կատարողների միջազգային միության Կոնգրեսին և Մշտական խորհրդի լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
2. Սերգեյ Մեղրյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պահպանման ծախսերի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

Արխիվ

2024

2023