Վարչապետի որոշումներ

12 Նոյեմբերի 2021, 1285 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 719-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի
2021 թվականի հուլիսի 6-ի «Միավորված ազգերի կազմակերպության
«Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան
համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական
համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը
հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի
հոկտեմբերի 2-ի N 955-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 719-Ա
որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը:

Արխիվ

2024

2023