Վարչապետի որոշումներ

19 Նոյեմբերի 2021, 1304 - Ա

ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Արմենակ Խաչատրյանին 2021 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ը գործուղել Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա)` «Ժողովրդագրական արագ փոփոխության աշխարհում հասարակությունների զարգացման ուղիները» խորագրով նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Խաչատրյանի և Արմենակ Խաչատրյանի՝ Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա) գործուղման հետ կապված ծախսերը հոգալու են Բուլղարիայի Հանրապետության կառավարությունը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023