Վարչապետի որոշումներ

22 Նոյեմբերի 2021, 1327 - Ա

ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՏԱԿ ՊԱՊՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Արտակ Պապյանին 2021 թվականի նոյեմբերի 23-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) ՀԱՊԿ անդամ պետությունների երկաթուղիների տեխնիկական պատսպարման միասնական համակարգի ստեղծման միջոցառումների իրականացմանն ուղղված միջպետական աշխատանքային խմբի խորհրդակցություններին մասնակցելու նպատակով։
2. Դավիթ Գրիգորյանի և Արտակ Պապյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023