Վարչապետի որոշումներ

23 Նոյեմբերի 2021, 1333 - Ա

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վահե
Հովհաննիսյանին (2021 թվականի դեկտեմբերի 1-3-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն
(Մոսկվա)` Եվրասիական երկրորդ կոնգրեսին մասնակցելու նպատակով:
2. Վահե Հովհաննիսյանի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` գործուղման հետ
կապված բոլոր ծախսերը՝ ներառյալ «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել
գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն
գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023