Վարչապետի որոշումներ

23 Նոյեմբերի 2021, 1335 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Բելառուսի Հանրապետությունում (Մինսկ) կայանալիք Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական
համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի նոյեմբերի 24–26–ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի
գլխավորած պատվիրակությունը՝ համաձայն հավելվածի:
2. Վահան Քերոբյանի, Արթուր Մարտիրոսյանի, Դավիթ Սահակյանի,
Արմեն Այվազյանի, Լիլիթ Սարոյանի և Արթուր Պետրոսյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների
վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական
բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Արմեն Ղևոնդյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման
ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
4․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելառուսի Հանրապետություն
գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի
Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:  

հավելված

Արխիվ

2024

2023