Վարչապետի որոշումներ

24 Նոյեմբերի 2021, 1341 - Ա

ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2021 թվականի
դեկտեմբերի 6-8-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի (MLET) շրջանակներում Հայաստան-Վրաստան աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Վարդանյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո
եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023