Վարչապետի որոշումներ

1 Դեկտեմբերի 2021, 1371 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 565-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի կողմից համակարգվող՝
Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ոլորտները սահմանելու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերին հանձնարարություններ տալու իրավասություն վերապահելու մասին» N 565-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «Սուրեն Պապիկյանը» բառերը փոխարինել «Համբարձում Մաթևոսյանը» բառերով.
2) 2-րդ կետում «Սուրեն Պապիկյանը» բառերը փոխարինել «Համբարձում Մաթևոսյանը» բառերով:
 

Արխիվ

2024

2023