Վարչապետի որոշումներ

3 Դեկտեմբերի 2021, 1378 - Ա

ԱՐԹՈՒՐ ԱՍՈՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ից 24-ը ներառյալ:
2. Արթուր Ասոյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարին կփոխարինի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Տարոն Հակոբյանը:

Արխիվ

2024

2023