Վարչապետի որոշումներ

17 Դեկտեմբերի 2021, 1443 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈԻ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրվել է
1950 թվականի նոյեմբերի 4-ին, Հռոմում) ստանձնված միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգելու, ոլորտային շարունակական բարեփոխումներ իրականացնելու, խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով՝
1) ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023