Վարչապետի որոշումներ

17 Դեկտեմբերի 2021, 1451 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փորձագետների հանդիպմանը, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 18-20-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Վրաստան գործուղման գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը, ինչպես նաև «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները, կատարել՝
1) Լենա Նանուշյանինը, Ռաֆայել Գևորգյանինը, Աննա Մազմանյանինը, Արթուր Մարտիրոսյանինը, Ռուբեն Սարգսյանինը, Արմեն Սիմոնյանինը, Հակոբ Վարդանյանինը, Դավիթ Սահակյանինը, Շուշանիկ Ներսիսյանինը, Արտեմ Կարապետյանինը և Արմեն Այվազյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Կարեն Գասպարյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Վահագն Աֆյանինը և Վահագն Փիլիպոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Լևոն Օհանեսյանի՝ Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:
4. Պատվիրակության գործուղման ճանապարհածախսը, այդ թվում՝ վրացական սահմանին մեքենայի ապահովագրավճարը, կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Պատվիրակության անդամներին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել հնգօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

հավելված

Արխիվ

2024

2023