Վարչապետի որոշումներ

20 Դեկտեմբերի 2021, 1460 - Ա

ԱՂԱՍԻ ԱՂԱՅԱՆԻՆ, ՌՈՒԶԱՆՆԱ ԿՈՒՍԻԿՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Աղասի Աղայանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի պետ Ռուզաննա Կուսիկյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Տիգրան Մնացականյանին սույն թվականի դեկտեմբերի 22-ից 23-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության կողմից կազմակերպվող՝ էլեկտրոնային հայտարարագրման կենտրոնների աշխատանքներին ծանոթանալու նպատակով կայանալիք աշխատանքային այցին մասնակցելու համար:
2. Աղասի Աղայանի, Ռուզաննա Կուսիկյանի և Տիգրան Մնացականյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման բոլոր ծախսերը՝ ներառյալ COVID-19 ՊՇՌ նմուշառումների վճարները, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնության գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023