Վարչապետի որոշումներ

28 Դեկտեմբերի 2021, 1503 - Ա

«ԷՔՍՊՈ 2025 ՕՍԱԿԱ, ԿԱՆՍԱՅ, ՃԱՊՈՆԻԱ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Ճապոնիայի Օսակա քաղաքում կայանալիք «Ապագա հասարակության ստեղծումը մեր կյանքի համար» խորագրով «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով՝
1. «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով հանձնակատար նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին (այսուհետ՝ հանձնակատար):
2. Հանձնակատարին՝
1) ապահովել «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման աշխատանքների համակարգումը.
2) ապահովել օպերատորի ներգրավումը գործընթացին.
3) մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը ապահովել օպերատորի կողմից «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագրի և ժամանակացույցի մշակումը՝ ներառելով ֆինանսական գնահատականը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը.
4) մինչև ցուցահանդեսի բացումը՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին.
5) ապահովել օպերատորի կողմից «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պատշաճ մասնակցության համար նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների իրականացումը ։
3. Պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուրն իր գերատեսչության մասով՝ ապահովել «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստման և կազմակերպման գործընթացի իրականացումը։

Արխիվ

2024

2023