Վարչապետի որոշումներ

14 Հունվարի 2022, 37 - Ա

ԱՇՈՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 24-ից մինչև փետրվարի 7-ը ներառյալ:
2. Աշոտ Մարտիրոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի
առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը:

Արխիվ

2024

2023