Վարչապետի որոշումներ

21 Հունվարի 2022, 81 - Ա

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ
իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության թվային վերափոխման, թվային (էլեկտրոնային) հասարակության և տնտեսության ձևավորման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների և ծրագրերի, ինչպես նաև ոլորտում միջազգային գործընկերների հետ համագործակցության ու մասնավոր հատվածի հետ երկխոսության համակարգման նպատակով ստեղծել Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ (այսուհետ՝ կառավարման խորհուրդ, անգլերեն՝ Information Systems Management Board) և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Կառավարման խորհրդի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության թվայնացման բարեփոխումների ոլորտը համակարգող փոխվարչապետն է:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ առաջադրել կառավարման խորհրդի քարտուղարի թեկնածու, որը
նշանակվում է կառավարման խորհրդի քարտուղար կառավարման խորհրդի նախագահի կողմից:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 1-ի «Թվայնացման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1026-Ա որոշումը:

հավելված

Արխիվ

2022

2021