Վարչապետի որոշումներ

24 Հունվարի 2022, 94 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 50-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության
վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 16-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 17-ի «Հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության
միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի ապրիլի 1-ի N 265-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 50-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «նախարարի տեղակալ Սուրեն Սահակյանին» բառերը փոխարինել «նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին» բառերով.
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «վարչության պետ Տիգրան Սամվելյանին» բառերը փոխարինել «վարչության պետին» բառերով.
3) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «վարչության պետ Սերգեյ Աբրահամյանին» բառերը փոխարինել «վարչության պետին» բառերով:

Արխիվ

2024

2023