Վարչապետի որոշումներ

26 Հունվարի 2022, 116 - Ա

ԱՐԱ ՖԻԴԱՆՅԱՆԻՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին 2022 թվականի փետրվարի 9-11-ը գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ Եվրոպոլի գրասենյակ այցելելու նպատակով։
2. Արա Ֆիդանյանի՝ Նիդերլանդների Թագավորություն (Հաագա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նիդերլանդների Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023