Վարչապետի որոշումներ

27 Հունվարի 2022, 126 - Ա

ՀԱՅ-ՔՈՒՎԵՅԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական
ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի՝
1. Հաստատել Հայ-քուվեյթյան տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Նշանակել՝
1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին՝ հանձնաժողովի
հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայ-քուվեյթյան տնտեսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 1861-Ա որոշումը:

հավելված

Արխիվ

2024

2023