Վարչապետի որոշումներ

3 Փետրվարի 2022, 145 - Ա

ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՌԱՏԻ ԲՐԵԳԱՁԵԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2022 թվականի հունվարի 26-ից 28-ը Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակության` Հայաստանի
Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության (պատվիրակության ղեկավարի համար), ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ
միջոցառումների կազմակերպման և անցկացման ծախսերը՝ 4 757 500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փաստացի կատարած ծախսերի հիման վրա ներկայացրած հաշվետվությունների:

Արխիվ

2024

2023