Վարչապետի որոշումներ

11 Փետրվարի 2022, 179 - Ա

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի, ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով 2022 թվականի փետրվարի 20-22-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման օրապահիկի և գիշերակացի
հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Կարեն Անդրեասյանի, Գրիգոր Մինասյանի և Արմենուհի Հարությունյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման ճանապարհածախսի և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի
Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Արամ Հովհաննիսյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման ճանապարհածախսի և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության 2022 թվականի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Իրանի
Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

հավելված

Արխիվ

2024

2023