Վարչապետի որոշումներ

25 Փետրվարի 2022, 210 - Ա

ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2022 թվականի մարտի 9-11-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Նովոռոսիյսկ և Մոսկվա)` Ռուսաստանի Դաշնությունում հացահատիկի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության և որակի ապահովման բուսասանիտարական հսկողության համակարգին ծանոթանալու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գեորգի Ավետիսյանի` Ռուսաստանի Դաշնություն (Նովոռոսիյսկ և Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են
հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

Արխիվ

2024

2023