Վարչապետի որոշումներ

1 Մարտի 2022, 214 - Ա

ԱՐՄԱՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին 2022 թվականի մարտի 3-5-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Բելառուսի Հանրապետություն (Գորկի)՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի միասնական շուկայի զարգացման հեռանկարները քննարկելու, ինչպես նաև ռուսական «Միրատորգ» գենետիկական սելեկցիայի կենտրոնի գործունեության հետ ծանոթանալու նպատակով։
2. Արման Խոջոյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Բելառուսի Հանրապետություն (Գորկի) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն և Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

Արխիվ

2024

2023