Վարչապետի որոշումներ

2 Մարտի 2022, 223 - Ա

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ, ԳԼԽԱՎՈՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶ ՎԱԼԵՐԻ ԳԵՈՐԳԻԻ ՊԵՏՐՈՎԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
2022 թվականի մարտի 2-3-ը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինվորական դատախազ Վալերի Գեորգիի Պետրովի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ
միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը՝ 1,536.06 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար
նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ներկայացրած հաշվետվության:

Արխիվ

2024

2023