Վարչապետի որոշումներ

21 Մարտի 2022, 285 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի
«Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը
սահմանելու մասին» N 706-Ա որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված
N 6 հավելվածով ամրագրված աղյուսակի 12-րդ կետում «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի մայիսի 6-ի
«Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու
մասին» N 478-Ա որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի ամբողջ տեքստում
«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի»
բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերով։
 

Արխիվ

2024

2023