Վարչապետի որոշումներ

17 Մարտի 2022, 280 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով՝ 2022 թվականի մարտի 21-22-ը ներառյալ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման ճանապարհածախսի, գիշերավարձի (համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) և օրապահիկի ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում
արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

հավելված

Արխիվ

2024

2023