Վարչապետի որոշումներ

22 Մարտի 2022, 292 - Ա

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Լեհ անվանի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու աճյունի տեղափոխման արարողությանը մասնակցելու նպատակով 2022 թվականի մարտի 28-ից
29-ը Լեհաստանի Հանրապետություն (Կրակով) գործուղել պատվիրակություն՝
համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Լեհաստանի Հանրապետություն (Կրակով) գործուղման ծախսերը, այդ թվում՝ նաև COVID-19 նմուշառումների վճարները կատարել՝
1) Արայիկ Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների
համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վահրամ Դումանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի
պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար
նախատեսված միջոցների հաշվին.
3) Էդուարդ Թոփչյանինը՝ «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
4) Սոնա Հովհաննիսյանինը՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Սերգեյ Սմբատյանի՝ Լեհաստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են սեփական միջոցների
հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի
Հանրապետության վարչապետին ներկայացնել Լեհաստանի Հանրապետություն
գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

հավելված
 

Արխիվ

2024

2023