Վարչապետի որոշումներ

4 Ապրիլի 2022, 339 - Ա

ՍԱՐԳԻՍ ՀԱՅՈՑՅԱՆԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին
2022 թվականի ապրիլի 10-12-ը գործուղել Հունաստանի Հանրապետություն (Պատրաս)՝ «Հորիզոն 2020» ԵՄ-ի հետազոտությունների և նորարարությունների
ծրագրի շրջանակում իրականացվող «Nano-QIQO» թվինինգ նախագծին նվիրված աշխատաժողովին և նախագծի խորհրդատվական մարմնի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Սարգիս Հայոցյանի գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա
ժամկետում Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023