Վարչապետի որոշումներ

2 Մայիսի 2022, 465 - Ա

ՏԻԳՐԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին 2022 թվականի մայիսի 10-13-ը գործուղել Լեհաստանի
Հանրապետություն (Լոձ)՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի տարածաշրջանային 33-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
2․ Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Գաբրիելյանի՝ Լեհաստանի Հանրապետություն (Լոձ) գործուղման բոլոր ծախսերը կատարվում են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

Արխիվ

2024

2023