Վարչապետի որոշումներ

6 Մայիսի 2022, 485 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. «Ֆիքսված եկամտի գործիքներով սահմանային շուկաներ» խորագրով
անդրանիկ համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի մայիսի 24-27-ը
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի
Միացյալ Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Ավագ Ավանեսյանինը, Ռաֆայել Գևորգյանինը և Սամվել Խանվելյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.
2) ընդունել ի գիտություն, որ Ներսես Երիցյանի և Արմեն Նուրբեկյանի
գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել
գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Մեծ
Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման
արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: 

հավելված

Արխիվ

2024

2023