Վարչապետի որոշումներ

13 Մայիսի 2022, 512 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի և Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարար Ջավադ Օջիի հետ հանդիպելու, ինչպես նաև Թեհրանում կայանալիք Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով 2022 թվականի մայիսի 15-18-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Գնել Սանոսյանի և Հակոբ Վարդանյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գոռ Ավետիսյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի համապատասխան միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

հավելված

Արխիվ

2024

2023