Վարչապետի որոշումներ

26 Մայիսի 2022, 581 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 825-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 27-ի «Լիլիա Շուշանյանին ԱՊՀ Ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանության միջկառավարական խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին» N 825-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում «Լիլիա Շուշանյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալին» բառերով.
2) առաջին կետում «նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «նախարարության ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալին» բառերով, իսկ «Լիլիա Շուշանյանին» բառերը հանել:

Արխիվ

2024

2023