Վարչապետի որոշումներ

30 Մայիսի 2022, 597 - Ա

ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին 2022 թվականի մայիսի 30-31-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ներկայացուցիչների հետ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով:
2. Ռոբերտ Խաչատրյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված
միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Վրաստան գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Արխիվ

2024

2023