Վարչապետի որոշումներ

2 Հունիսի 2022, 619 - Ա

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին
կապերի բաժնի ավագ մասնագետ Մերի Բադալյանին 2022 թվականի հունիսի 12-14-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` ԵԽ սպորտի
մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի ղեկավար խորհրդի նիստին և խորհրդատվական կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով:
2. Մերի Բադալյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի
պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ
և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023