Վարչապետի որոշումներ

3 Հունիսի 2022, 635 - Ա

ՍԻՍԻԱՆ ՊՕՂՈՍԵԱՆԻՆ ԵՎ ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանին 2022 թվականի հունիսի 6-8-ը գործուղել Սաուդյան Արաբիայի Թագավորություն (Ջիդդա)՝ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գործադիր խորհրդի 116-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։
2. Սիսիան Պօղոսեանի և Սոնա Հովհաննիսյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն (Ջիդդա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում՝ Սաուդյան Արաբիայի
Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023