Վարչապետի որոշումներ

9 Հունիսի 2022, 666 - Ա

ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2022 թվականի հունիսի 21-ից 23-ը գործուղել Շվեյցարիայի
Համադաշնություն (Ժնև)` Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Արխիվ

2024

2023