Վարչապետի որոշումներ

15 Հունիսի 2022, 690 - Ա

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի հունիսի 15-ից 18-ը Ռուսաստանի Դաշնություն
(Սանկտ Պետերբուրգ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել՝
1) Մհեր Գրիգորյանինը և Արման Ղազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի
կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.
2) Ռոբերտ Խաչատրյանինը, Նարեկ Տերյանինը, Արմեն Սիմոնյանինը, Աշոտ Մուրադյանինը, Գևորգ Մանթաշյանինը, իսկ Վահան Քերոբյանինը՝ նաև
ճանապարհածախսը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված
միջոցների հաշվին.
3) Մնացական Սաֆարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ՝
1) Հրաչյա Սարգսյանի գործուղման ծախսերը կատարվելու են Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի միջոցների հաշվին.
2) Տիգրան Ավինյանինը՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
3) Լևոն Օհանեսյանինը և Արամ Վարդանյանինը՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» («Էնթերփրայզ Արմենիա») հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն է մեկնելու հատուկ ինքնաթիռի չվերթով:
5. Ընդունել ի գիտություն, որ ինքնաթիռի չվերթի կազմակերպման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի
«Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Հանրապետության նախագահի գործունեության և ներկայացուցչականության ապահովում» միջոցառման «Արտասահմանյան գործուղումների գծով
ծախսեր» հոդվածի միջոցների հաշվին։
6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության
վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

հավելված

Արխիվ

2024

2023