Վարչապետի որոշումներ

16 Հունիսի 2022, 696 - Ա

ԱՆԻ ԻՍՊԻՐՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանին 2022 թվականի հունիսի 19-22-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Ֆրանկֆուրտ) և 2022 թվականի հունիսի 23-25-ը՝ Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ «Կանաչ ֆինանսավորում» խորագրով միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Անի Իսպիրյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Նիդերլանդների Թագավորություն գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Անի Իսպիրյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Նիդերլանդների Թագավորություն գործուղման ճանապարհածախսը և գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Նիդերլանդների Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

Արխիվ

2024

2023